Ներարկումային կոսմետոլոգիա
- Բիորեվիտալիզացիա (մաշկի ջրային հավասարակշռության արագ վերականգնում, առավել առաձգականության հաղորդում, կնճիռների արտահայտվածության նվազեցում)
- Մեզոթերապիա (դեմքի, մարմնի մաշկի նորացում և թարմացում հատուկ կոքթեյլների ներարկման միջոցով; գլխամաշկի մեզոթերապիա` մազաթափության կանխում, մազերի աճի խթանում, մազերի տեսքի և որակի բարելավում, ճարպոտության և թեփոտման նվազեցում)
- Պլազմոլիֆթինգ (մաշկին մարմարե փայլ և առողջ գույն է հաղորդում, նորմալացնում է փոխանակման պրոցեսները, վերականգնում է դիմադրողականությունը, պաշտպանում է արևի վնասակար ազդեցությունից, գունաթափում է պեպեններն ու պիգմենտային բծերը, հարթեցնում է մանր կնճիռների ցանցը, վերականգնում է մաշկի առաձգականությունը, վերացնում է թեփոտումը, կարմրությունը և քորը)
Մազահեռացում
1. Լազերային մազահեռացում ամերիկյան CYNOSURE ELITE + գերժամանակակից լազերային սարքավորումով
- երկու ամենատարածված, ասպարեզում ամենաարդյունավետ՝ ալեքսանդրիտային և ամենաանվտանգ՝ նեոդիմային լազերների համատեղումն է մեկ սարքի մեջ
- արդյունավետ է մազերի ցանկացած գույնի, որակի, կառուցվածքի և մաշկային ծածկույթի բոլոր ֆոտոտիպերի դեպքում
- գործնականում թույլ է տալիս ազատվել անցանկալի մազերից ընդամենը 3 պրոցեդուրայից հետո
2. Բիոէպիլյացիա մեղրամոմով (յուրահատուկ բաղադրությամբ մեղրամոմով պրոցեդուրայի իրականացման հեղինակային մեթոդիկա, նույնիսկ մեկ մմ երկարությամբ կոշտության յուրաքանչյուր աստիճանի մազերի հեռացում)
3. Էլեկտրոէպիլյացիա։
Ուրվագծային պլաստիկա
- Բոտուլինոթերապիա (միմիկ կնճիռների վերացում)
- Դեմքի ուրվագծային պլաստիկա (շրթունքների ծավալի և ուրվագծի մոդելավորում, դեմքի պակասող ծավալների համալրում, քթի ոչվիրահատական պլաստիկա, այտերի ծավալի փոփոխում, աչքերի տակի էսթետիկ խնդիրների վերացում)
- Ձեռքերի ուրվագծային պլաստիկա (պակասող ծավալների համալրում)
Էսթետիկ կոսմետոլոգիա
1. Մաշկի ախտորոշում և անհատական ծրագրերի մշակում
- Հատուկ մաշկի տիպի համար հիմնական խնամքի պրոցեդուրաներ
- Սպիտակեցնող, մաշկը պայծառացնող, տոնուսավորող, հակապիգմենտահին խնամք
- Հատուկ խնամք դեռահասների մաշկի համար
- Կատարյալ խնամք տղամարդկանց մաշկի համար
- Էքսպրես վերականգնման ծրագրեր
- Հատուկ երիտասարդեցնող ՍՊԱ խնամք
- Ակնեի, կուպերոզի, գերպիգմենտավորման բուժման հատուկ ծրագրեր
2. Փիլինգներ՝
- ապարատային (մաշկի տարիքային փոփոխությունների շտկում, տոնուսի և առաձգականության բարձրացում, սպիների, մաշկազոլերի, հետկորյակային հետքերի, գերպիգմենտավորման վերացում)
- մեխանիկական
- քիմիական (տարբեր թթուների ազդեցության միջոցով մաշկի երիտասարդացում, կնճիռների հարթեցում, առաձգականության բարձրացում)
Ապարատային կոսմետոլոգիա
- Visia սարքով դեմքի մաշկի ախտորոշում(մաշկի մասին առավել մանրամասն տեղեկատվության ստացում, տարիքային փոփոխությունների կանխատեսում, դեմքի խնամքի համար առավել արդյունավետ միջոցների ընտրություն, կանխատեսվող արդյունքների տեսանելի ցուցադրում)
- Մարմնի ուրվագծի, մաշկի առաձգականության, ցելյուլիտի կարգավորում Venus Legacy սարքավորումով` տեղային ճարպային կուտակումների և ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոց (նվազեցնում է ցելյուլիտը, ուրվագծում և ձգում է հետույքը, որովայնի հատվածը, նվազեցնում է ոտքերի շրջագիծը, դրանք ավելի ձիգ և հարթ դարձնում, վերացնում է յուղային հատվածները կրծքալի շրջանում)
- Ֆրակցիոն ռադիոհաճախային Venus Viva հարթեցում/լիֆթինգ (վերացնում է խորը կնճիռները, մոդելավորում է դեմքի օվալը, վերացնում է սպիները, մաշկազոլերը, հարթեցնում է մաշկի ռելյեֆը, վերացնում է կրկնակզակը)
- Ոչ ասեղային մեզոթերապիա Infusion(մաշկի խոնավեցում, երիտասարդացում և լիֆթինգ, ցելյուլիտի տարբեր աստիճանների բուժում և մարմնի մոդելավորում, մաշկազոլերի նվազեցում)
- Մաշկի բարորակ գոյացությունների հեռացում։