© Multi Wellness Center
Կոնտակտներ / Contacts
  • Office (+374) 11 880 880
  • Երկ Երք Չոր Հնգ Ուբթ (07:00-23:00)
    Շաբ Կիր (08:00-22:00)
Գրել նամակ / Email us
Գրե´ք մեզ / Email us
Անունը նշված չէ
Էլ. հասցեն նշված չէԷլ հասցեի սխալ ֆորմատ
Թեման նշված չէ
Հաստատեք, որ դուք ռոբոտ չեք
Կոնտակտներ / Contacts
ԽՄԲԱԿԱՅԻՆ
ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
  • Աերոբ և ուժային պարապմունքներ
  • Պարային ձևեր
  • Հոգի և մարմին
  • Մենամարտային ձևեր
  • Ակվաաերոբիկա
Մարզիչներ

ԽՄԲԱԿԱՅԻՆ
ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

  • 6
    մարզադահլիճ
  • 25 տեսակի
    խմբակային պարապմունք
  • 25
    խմբակային պարապմունքների որակավորված մարզիչ

Լուսավոր, ընդարձակ, բազմատեսակ, նորանոր սարքավորումներով հագեցած 6 մարզասրահ՝  նախատեսված 25 տեսակի խմբակային պարապմունքների համար: 

Նորագույն ֆիթնես ուղղություններ, պարապմունքների նոր ֆորմատներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ և բազմազան դարձնել ձեր մարզումները:

Պիլատեսի անհատական մարզումների սենյակ՝ համալրված Alegro Reformer մարզասարքով, որը միակն է Հայաստանում: 

Առաջարկվող ծառայություններ

ՊԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Body Ballet - Դասական բալետի տարրերից կազմված ֆիթնես մարզումներ, որոնք կհեշտացնեն պարային նոր շարժումների յուրացումը և կշտկեն ձեր կեցվածքը:
55 ՐՈՊԵ
Zumba - Ամենահայտնի պարատեսակը աշխարհում, որը ներառում է տարբեր պարային ոճերի էլեմենտներ (լատինա, ռեգետոն, հիպ-հոպ և այլն): Նախատեսոած է ցանկացած տեսակի ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդկանց համար:
55 ՐՈՊԵ
Latin Dance - մարզումներ լատինաամերիկյան պարերի տարրերի կիրառմամբ՝ սալսա, բաչատա, մերենգե։
55 ՐՈՊԵ
National Dance - Ազգային պարեր: Դասի ժամանակ կուսուցանվեն տարբեր ազգերի պարեր և, որ ամենակրևորն է, յուրաքանչյուր դասին կուսուցանվեն հայկական ազգային պարեր:
55 ՐՈՊԵ
ՀՈԳԻ ԵՎ ՄԱՐՄԻՆ
Antigravity - Եզակի ուսուցման համակարգ հատուկ սարքավորումների (գամակներ) օգտագործմամբ, նպաստում է հոդերի շարժունակությանը, ճկունության մշակմանը, ճիշտ կեցվածքի ձևավորմանը, լարվածության հեռացմանը, մկանային տոնուսի բարելավմանը, կոորդինացիայի մշակմանը, վեստիբուլյար համակարգի կատարելագործմանը: Նախատեսված է ցանկացած տեսակի ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդկանց համար:
55 ՐՈՊԵ
Rhythm Pilates - Pilates Mat ավանդական մեթոդի մի նոր և հետաքրքիր տեսակ է, որը միավորում է պիլատեսը, պարը և երաժշտությունը: Իրենից ներկայացում է շարժումների սահուն անցումներ, որը մշակում է մարմնի շարժման արվեստ:
55 ՐՈՊԵ
Yoga - Մարզումը ներառում է դասական յոգայի դիրքեր, շնչառական վարժություններ: Նպաստում է հոդերի շարժունակության, ճկունության մշակմանը, ճիշտ կեցվածքի ձևավորմանը, էմոցիոնալ լարվածության հեռացմանը, մկանային տոնուսի բարելավմանը: Նախատեսված է ցանկացած տեսակի ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդկանց համար:
55 ՐՈՊԵ
Pilates - Վարժությունների համալիր, որը համակարգել է Ջ.Պիլատեսը: Ուղղված է խորանիստ մկանային խմբերի մշակմանը, Ճիշտ կեցվածքի ձևավորմանը և հոդերի ամրապնդմանը: Նախատեսված է ցանկացած տեսակի ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդկանց համար:
55 ՐՈՊԵ
ՄԵՆԱՄԱՐՏԱՅԻՆ ՁԵՎԵՐ
Docando Karate - Ճապոնական մարտարվեստ, ինքնապաշտպանության և հարձակման հնարքներ: Նախատեսված է ցանկացած տեսակի ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդկանց համար:
55 ՐՈՊԵ
Kick Boxing - Բարձր ինտենսիվության աերոբ մարզում արևելյան մարտարվեստների տարրերի կիրառմամբ։
55 ՐՈՊԵ
ԱԿՎԱԱԵՐՈԲԻԿԱՅԻ ՄԱԶՈՒՄՆԵՐ
AQUA NOODLES - Ակվաաերոբիկայի պարապմունք, որի ժամանակ վարժությունները կատարվում են NOODLE կոչվող առարկաներով: Վարժությունները ուրախ են, բազմազան և մատչելի:
50 ՐՈՊԵ
PRENATAL AQUA- Մարզումներ լողավազանում ապագա մայրերի համար, որոնց ընթացքում կիրառվում են ինչպես լողի, այնպես էլ մարմնամարզական վարժություններ։ Մարզումների ժամանակ ապագա մայրերը սովորում են կառավարել իրենց շնչառությունը, որը հետագայում կօգնի ծննդաբերության ժամանկ; լողավազանում լողալը թույլ է տալիս հղիներին վերահսկել քաշը; մարզումներն ամրացնում են հատկապես որովայնի և փոքր կոնքի մկանները, որոնք մասնակցում են ծննդաբերության ժամանակ; ջրում ֆիզիկական վարժություններ կատարելիս հղիների մոտ բարելավվում է նյարդային համակարգը՝ ազատվում են սթրեսներից, լարվածությունից և հոգնածությունից; բարելավվում է նաև ոտքերի արյան շրջանառությունը, որը հանդիսանում է անոթների վարիկոզ լայնացման կանխարգելում; հղիության վերջին շաբաթներում ակվաաերոբիկան օգնում է, որպեսզի պտուղը ընդունի ճիշտ դիրք:
45 ՐՈՊԵ
AQUA INTERVAL - Ակվաաերոբիկայի մարզումներ, որոնց ընթացքում բարձր և ցածր ինտենսիվությունը պարբերաբար հաջորդում են իրար։ Դասի կառուցվածքը թույլ է տալիս կիրառել տարբեր առարկաներ՝ մարզչի հայացողությամբ։
50 ՐՈՊԵ
AQUA MIX - Ակվաաերոբիկայի մարզումներ առավել մարզված երկրպագուների համար, որոնց ընթացքում կիրառվում են վարժությունների համալիրներ՝ նախատեսված ամբողջ մարմնի մկանախմբերի համար։ Դասի կառուցվածքը թույլ է տալիս կիրառել տարբեր առարկաներ՝ մարզչի հայացողությամբ։
50 ՐՈՊԵ
TABATA - Ինտերվալ մարզման տեսակ է, որը նպաստում է սիրտանոթային համակարգի աշխատանքի բարելավմանը, ուժի և դիմացկունության մշակմանը: Վարժությունները պարզ են, մատչելի, ուրախ և արդյունավետ:
50 ՐՈՊԵ
ՎԵՐԵՎ
SCROLL