Ամռան հանգիստը կարող եք վայելել Մուլտի Վելնես Կենտրոնի բացօթյա լողավազանում, որը հանդիսանում է միակ տաքացվող լողավազանը Հայաստանում:
Ջուրը մաքրվում է ուլտրամանուշակագույն ֆիլտրացիայի միջոցով:
Ջրային ատրակցիոններ՝ թե՛ մեծերի, և թե՛ փոքրերի համար։ Լողավազանի տարածքում գործում է ջրային բար և երաժշտական ակումբ:
Անցկացվում են զվարճալի ջրային խաղեր և մրցույթներ, ինչպես նաև թեմատիկ երեկույթներ՝ լավագույն DJ-ների մասնակցությամբ:
Առանձնացված մանկական լողավազան արևից պաշտպանող ծածկով և ջրային ատրակցիոններով:
Նախատեսված է 1 տարեկանից բարձր փոքրիկների համար։
Ջրային բար բաց լողավազանի տարածքում, որտեղ կարող եք պատվիրել ձեր սիրելի կոկտեյլներն ու տարատեսակ համեղ խմիչքներ և համտեսել դրանք անմիջապես ջրի մեջ։
Հատուկ առանձնացված գոտի ՝ անհատական սպասարկմամբ և հյութի հյուրասիրությամբ։
Տարածքում թույլատրվում է ծխել (այդ թվում՝ նարգիլե), ինչպես նաև սնունդ պատվիրել ։