© Multi Wellness Center
Կոնտակտներ / Contacts
  • Office (+374) 11 880 880
  • Երկ Երք Չոր Հնգ Ուբթ (07:00-23:00)
    Շաբ Կիր (08:00-22:00)
Գրել նամակ / Email us
Գրե´ք մեզ / Email us
Անունը նշված չէ
Էլ. հասցեն նշված չէԷլ հասցեի սխալ ֆորմատ
Թեման նշված չէ
Հաստատեք, որ դուք ռոբոտ չեք
Կոնտակտներ / Contacts
ՌԵՍՏՈՐԱՆ - ԲԱՐ
  • Ռեստորան
  • Հելթի անկյուն
  • Բար
  • Ֆիթնես բար

ՌԵՍՏՈՐԱՆ
ԲԱՐ

  • Թվով 3
    մենյու
  • Ավելի քան 100
    տեսակ համեղ ուտեստներ

Մուլտի Վելնես մարզաառողջարարական կենտրոնում գործող Ռեստորանն առաջարկում է հատուկ սննդացանկ՝ հագեցած սռողջ ու համեղ ուտեստներով և ըմպելիքներով, որոնք պատրաստվում են բացառապես թարմ մթերքներով։

Հատուկ կազմված սննդացանկը բաղկացած է մի քանի մասից՝ մանկական առողջ սնունդից, մինչև մարզիկների, ՍՊԱ կենտրոնի այցելուների, ինչպես նաև գուրմանների համար նախատեսված ուտեստներ:

ՀԵԼԹԻ ԱՆԿՅՈՒՆ

  • Ավելի քան 22
    առողջարար դիետիկ ուտեստներ

Մուլտի Վելնես մարզաառողջարարական կենտրոնի գործունեության հիմքում ընկած է առողջ ապրելակերպի տարածումը: Այս առումով մեծ նշանակություն ենք տալիս նրան, թե ինչպես են սնվում մեր հաճախորդները:

Ակումբում գործում է հատուկ Healty Menu, որը նախատեսված է բացառապես առողջ ապրելակերպ վարող ու իրենց կազմվածքին հետևող այցելուների համար և ներառում է հատուկ մթերքներով և բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ:

ԲԱՐ

  • Թվով 3
    մենյու՝ ըմպելիքների համար
  • Մոտ 400 տեսակ
    ըմպելիքներ
  • 26 տեակ
    թեյերի փնջեր

Մուլտի Վելնես մարզաառողջարարական կենտրոնն իր հաճախոդներին առաջարկում է ըմպելիքների լայն տեսականի, այդ թվում ՝  նաև ռեստորանային։

Մենյուն թարմացվում է ըստ սեզոնի՝ հաշվի առնելով տվյալ սեզոնին բնորոշ մթերքների տեսականին: Մասնավորապես, աշնան ամիսներին այն համալրվում է սերկևիլ, դդում, մեղր պարունակով ընպելիքներով:

Հատուկ ուշադրության են արժանի հատկապես մեր հեղինակային թեյերը․ հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում շեշտը դնում ենք թեյախմության վրա՝ առաջարկելով տարբեր համերի ու փնջերի թեյեր, այդ թվում՝ խոտաբույսերով, հատապտուղներով, ցիտրուսով, իմբիրով և այլն:

ՖԻԹՆԵՍ ԲԱՐ

  • Ավելի քան 30 տեսակ
    ֆրեշներ և սմուզիներ
  • Մոտ 20 տեսակ
    սպորտային հավելումներ
  • Մոտ 10 տեսակ
    ֆիթնես սնունդ
  • Մոտ 10 տեսակ
    բուսական սնունդ

Մուլտի Վելնես Ակումբի պարծանքներից մեկը ֆիթնես բարն է, որն այս պահին ամենամեծ ու ամենաընդարձակ մենյու առաջարկող ֆիթնես բարն է ԵրևաՆում :

Առաջարկում ենք բացառապես թարմ մթերքներից վիտամիններով հարուստ ըմպելիքներ:

Մենյուն առանձնացված է բաժիններով, մասնավորապես՝ համեղ սմուզիներ, նիհարացնող ըմպելիքներ, բնական պրոտեին պարունակող, էկո-վիտամիններով խմիչքներ, ինչպես նաև դետոքս, որը ենթադրում է օրգանիզմի մաքրում շլակ-տոքսիններից:

    Այն հաճախորդների համար, ովքեր մարզումների են շտապում դասերից կամ աշխատանքից հետո՝ չունենալով ժամանակ սնվելու, առաջարկում ենք հատուկ հագեցնող և էներգիա հաղորդող բնական ըմպելիքներ։ Ֆավորիտների շարքում է սպանախ, ելակ, բանան և կաթ պարունակող էներգետիկ ըմպելիքը:

    Մուլտի Վելնես ֆիթնես բարում հաճախորդներն ունեն ընտրության հնարավորություն՝ կարող են ձեռք բերել ինչպես պատրաստի սննդային հավելումներ, այնպես էլ բնական մթերքներից ՝ թարմ մրգերից ու բանջարեղեններից հենց իրենց աչքի առաջ պատրաստվող քամած հյութեր, որոնք պարունակում են անհրաժեշտ հավելումները:

    SCROLL