Ամերիկյան աշխարհահռչակ Life Fitness նոր սերնդի մարզասարքերով հագեցած ընդարձակ մարզասրահ։ Շուրջ 1000ք/մ տարածք զբաղեցնող մարզասրահը համալրված է ավելի քան 30 հատ կարդիոմարզասարքերով, այդ թվում՝ վազքուղիներ, ստեպպերներ, էլիպսներ, հեծանիվներ և այլն։
Առանձնացված են՝
- Ամերիկյան հանրահայտ Hammer Strength ապրանքանիշի մարզասարքերով համալրված ազատ քաշերի գոտի, որտեղ առկա են 1.25, 2.5, 5, 10, 15, 20 և 25 կգ ծանրության դիսկեր; հատուկ հարթակ՝ նախատեսված քաշեր բարձրացնելու և գցելու համար; 2ից մինչև 60կգ գանտելներ՝ 2կգ քայլով; բացառիկ Crossover ութանկյուն; օլիմպիական ծանրաձողեր,
- Synergy 360 մարզասարքերով ֆունկցիոնալ և ուժային պարապմունքների գոտի, որտեղ միաժամանակ կարող են մարզվել 20 և ավելի անձինք,
- Lady Zone հատված՝ նախատեսված հատուկ կանանց հարմարավետ պարապմունքների համար։
Ակումբի անդամներն ունեն անվճար խորհրդատվության և մեկ անվճար մարզման հնարավորություն։