Հղիների համար նախատեսված անհատական և խմբակային մարզումների ծրագիր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Ծրագիրը ներառում է ֆիթբոլ, պիլատես, յոգա, ակվաաերոբիկա, ֆլեքս, շնչառական մարմնամարզություն և այլն։
Մարզումները հղիության ընթացքում ՝
▶ Դրական են ազդում բոլոր օրգան համակարգերի գործունեության վրա
▶ Նպաստում են մոր և պտղի իմունիտետի բարձրացմանը
▶ Կանխարգելում են ավելորդ քաշի ավելացումը
▶ Գրագետ և ճիշտ ընտրված վարժությունները նվազեցնում են մեջքի ցավերը, այտուցները
▶ Նվազեցնում են կեսարյան հատման, հղիության և հետծննդյան շրջանի բարդությունների հավանականությունը
▶ Լավ ֆիզիկական մարզավիճակը հեշտացնում է ծննդաբերական գործընթացը