Նախատեսված է 3-12 տարեկան երեխաների բազմակողմանի զարգացման համար:
3 առանձնացված սենյակներ`նախատեսված խաղերի, դասապատրաստումների և ավելի քան 12 տեսակի մանկական ֆիթնես պարապմունքների համար: Երեխաների համար հատկացված առանձին հանդերձարան, հատուկ մանկական մենյու` կից գործող սրճարանում: Գործում է նաև հատուկ խաղասենյակ, որտեղ փոքրիկները կարող են մնալ հմուտ դաստիարակների հսկողության տակ, մինչ ծնողները մարզվում են։
Կենտրոնում անցկացվում են երեխաների բազմակողմանի զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ժամանակակից մեթոդների կիրառմամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նրանց առողջ ապրելակերպին։
Անցկացվում են Kids Wellness մանկական խմբակային մարզումներ, որոնք նպաստում են երեխայի ճիշտ կեցվածքի և քայլվածքի ձևավորմանը, հարթաթաթության կանխարգելմանը, քաշի նվազեցմանն ու շարժողական ընդունակությունների մշակմանը։
Գործում է մանկական լողավազան՝ նախատեսված 6 ամսականից բարձր տարիքի երեխաների մարզումների անցկացման համար։
Առողջ ապրելակերպին զուգահեռ մենք փոքրիկների մեջ ձևավորում ենք առողջ մտածելակերպ: Կենտրոնում կազմակերպվում են լրացուցիչ դասընթացներ, որոնց ընթացքում երեխաները սովորում են օտար լեզուներ ամենաինքնատիպ եղանակներով և բացահայտում իրենց ընդունակությունները։