© Multi Wellness Center
Կոնտակտներ / Contacts
  • Office (+374) 11 880 880
  • Երկ Երք Չոր Հնգ Ուբթ (07:00-23:00)
    Շաբ Կիր (08:00-22:00)
Գրել նամակ / Email us
Գրե´ք մեզ / Email us
Անունը նշված չէ
Էլ. հասցեն նշված չէԷլ հասցեի սխալ ֆորմատ
Թեման նշված չէ
Հաստատեք, որ դուք ռոբոտ չեք
Կոնտակտներ / Contacts
Պայմաններ եւ դրույթներ
  • Պայմաններ եւ դրույթներ

Պայմաններ եւ դրույթներ

    Պայմաններ եւ դրույթներ

    Պայմանագրում օգտագործվող հասկացությունները

    Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ:

    Վաճառող՝ «Մուլտի Ուելնես» Կենտրոն ՍՊ ընկերություն:

    Ակումբ՝ Կատարողի կողմից ծառայություննեը մատուցման վայր:

    Ծառայություն՝ օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից www.mwc.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ծառայություն կամ փաթեթ:

    Թևնոց՝ Կատարողի կողմից գնորդին տրամադրած հատուկ սարք, որի միջոցով գնորդը կարողանում է մուտք գործել Ակումբ և օգտվել Կատարողի ծառայություններից:

    Ակտիվացում՝ Հաճախորդի կողմից առաջին մուտք Ակումբ իրեն տրամադրված թևնոցի միջոցով:

     

    1. Ընդհանուր դրույթներ

    1.1 «Մուլտի Ուելնես» Կենտրոն ՍՊ ընկերությունը ողջունում է Ձեզ www.mwc.am կայքում և առաջարկում է Ձեզ ծանոթանալ ներքոնշյալ պայմաններին և կանոններին մինչև որևէ նախընտրած փաթեթ գնելու համաձայնություն տալը:

    1.2  Այս կայքում «Մուլտի Ուելնես» Կենտրոն ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև Կատարող և/կամ Ակումբ) ներկայացնում  է իր կողմից վաճառվող ծառայությունները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սույն օֆերտայում սահմանված պայմաններով  Վաճառողի հետ ծառայության  գնման/վաճառքի  Պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության (ակցեպտի) հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:

    1.3 Գնորդի (այսուհետ նաև Հաճախորդ և/կամ Ակումբի անդամ) կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից ծառայության գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ծառայության գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով վաճառողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:

    2. Պայմանագրի առարկան

    2.1 Սույն պայմանագրով Հաճախորդը վճարի դիմաց ձեռք է բերում  Ակումբի անդամություն, որն իրավունք է տալիս ստանալ ք.Երևան, Ալեք Մանուկյանի 11 հասցեում գտնվող Ակումբի մարզա-առողջարարական ծառայությունները: Ակումբի անդամության արժեքը, դրա տեսակը և ժամկետները որոշվում են սույն պայմանագրով Կողմերի կողմից։

    2.2 Ակումբը պարտավոր է Ակումբային քարտի տիրապետման և օգտագործման իրավունքը   փոխանցել Հաճախորդին, որն իրավունք է տալիս ստանալ մարզա-առողջարարական  ծառայություներ՝ Ակումբի անդամության տեսակի ծառայությունների համաձայն, իսկ Հաճախորդը պարտավոր է ընդունել և վճարել վերը նշված Ակումբի անդամության դիմաց լրիվ ծավալով սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ թվարկված ցանկացած միջոցով. ներդնել կանխիկ դրամական միջոցներ Ակումբի դրամարկղ՝ դրամարկղային կտրոնի ստացմամբ, տերմինալի միջոցով բանկային քարտով վճարում՝ դրամարկղային կտրոնի ստացմամբ, անկանխիկ վճարումով (ստանալով հաշիվ-ապրանքագիրը): Տվյալ Ակումբային քարտը չի դասվում Արժեթղթերի շարքին:

    2.3 Ակումբի անդամությունից օգտվելու իրավունքն անցնում է Հաճախորդին լրիվ վճարման ամսաթվից, որն իրավունք է տալիս ստանալ մարզա-առողջարարական ծառայություններ:

    2.4 Հաճախորդի կողմից, որպես Ակումբի անդամության վճար ներդրած գումարը պայմանագրի պայմանների համաձայն վճարվում է կանխավճարի տեսքով: Ակումբը պարտավորվում է կազմակերպել Հաճախորդին մարզա-առողջարարական ծառայությունների մատուցումը՝ Հաճախորդի կողմից ձեռքբերված Ակումբային անդամության տեսակի համաձայն:

    2.5 Հաճախորդը հաստատում է, որ ծանոթացել է և համաձայն է Ակումբի անդամության մեջ ընդգրկված ծառայություններին, ծառայությունների մատուցման ժամկետին, Ակումբի տեխնիկական հագեցվածությանը, պայմանագրով հաշվարկների կարգին և Ակումբի ներքին կանոնակարգին (սույն Պայմանագրի հավելված 1), որը պարտավորվում է պահպանել անշեղորեն:

     

    3. Ծառայությունների մատակարարման ժամկետները

    3.1 Սկիզբը՝ Ակումբի անդամության ակտիվացման ամսաթիվը: Սույն պայմանագրի կողմերը համաձայնվել են, որ Ակումբի անդամության ակտիվացման ամսաթիվը կհանդիսանա Ակումբի անդամի թևնոցի առաջին ակտիվացումից սկսած և (կամ) չակտիվացման 180-օրյա ժամանակահատվածի ավարտի վերջին օրը։ Համաձայն Ակումբի անդամի հետ լրացուցիչ համաձայնության Ակումբի անդամության ակտիվացման ամսաթիվը կարող է ենթարկվել փոփոխության ոչ ուշ քան 180 օրվա ընթացքում ՝ պայմանագիր կնքելուց հետո։

    3.2 Մատակարարման ամսաթիվ է համարվում Ծառայության ակտիվացումից հետո յուրաքանչյուր ամսվա վերջին օրը՝ կախված Ծառայության ժամկետից:

    4. Կողմերի իրավունքները և պարտականությունները

    4.1 Ակումբը պարտավորվում է

    4.1.1 Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:

    4.1.2 Ապահովել ծառայությունների մատուցման համար պատշաճ պայմաններ, իսկ Տեխնիկական անհարմարությունների համար, որոնք առաջացել են կոմունալ տնտեսության ծառայությունների կողմից սեզոնային, պրոֆիլակտիկ և վթարային աշխատանքների պատճառով, Ակումբը պատասխանատվություն չի կրում:

    4.2 Ակումբը իրավունք ունի

    4.2.1 Վաղաժամկետ միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը՝ պայմանագրի ենթադրյալ դադարման օրվանից առնվազն 30 օրացուցային օր առաջ այդ մասին գրավոր (նամակ, ֆաքս, էլ. փոստ) ծանուցելով մյուս կողմին: Սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում են փոխադարձ հաշվարկների ճշգրտում:

    4.2.2 Պահանջել Հաճախորդից պահպանել Ակումբի ներքին կանոնակարգը, պահպանել Ակումբի գույքը և սարքավորումները, իսկ գույքի կամ սարքավորումների վնասման դեպքում պահանջել գույքի վնասի համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մեկ տարվա ընթացքում Հաճախորդի կողմից 2 և ավել անգամ Ակումբի գույքի և սարքավորումների կամ ներքին կանոնակարգի խախտման դեպքում Ակումբը իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը՝ դրա մասին 15 օր առաջ տեղեկացնելով Հաճախորդին:

    4.2.3 Չմատուցել պայմանագրով նախատեղված Ծառայությունը կամ կամ լուծել արդեն կնքված պայմանագիրը, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական (ոչ պատշաճ):

    4.3 Հաճախորդը պարտավոր է

    4.3.1 Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին:

    4.3.2 Պայմանագիրը կնքելուց հետո Հաճախորդը պարտավոր է անցնել համապատասխան հաշվառում Ակումբում (անձնական տվյալների լրացում, լուսանկարում, պլաստիկ ակումբային քարտի ձևակերպում, որը կփոխանակվի  օրիգինալ անձնական էլեկտրոնային ապարանջանով): Ակումբային քարտի փոխանցումը մեկ այլ անձի հանդիսանում է Ակումբի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու  հիմք

    4.3.3 Վճարել սույն պայմանագրով նախատեսված Ծառայության գինը ամբողջովին:

    4.3.4 Պահպանել Ակումբի ներքին կանոնակարգը և անվնաս օգտագործել Ակուբի գույքը և սարքավորումները:

    4.3.5 Հաճախորդը պարտավոր է ինքնուրույն հետևել իր առողջությանը (եթե առկա են խրոնիկական, ինֆեկցիոն, մաշկային նաև ներքին օրգանների հիվանդություններ), ձեռնպահ մնալ Ակումբ հաճախելուց և վտանգի չենթարկել իր և իրեն շրջապատող մարդկանց առողջությունը: Եթե Հաճախորդի մոտ առկա են  խրոնիկական, ինֆեկցիոն, մաշկային հիվանդություններ, Ակումբի ծառայությունների օգտվելն արգելվում է: Այս կանոնը չպահպանելու դեպքում Ակումբն իրավունք ունի ժամանակավորապես արգելել Հաճախորդին Ակումբ հաճախելուց մինչև լրիվ ապաքինվելը  կամ բժիշկ-մասնագետի ցուցումը: 

    4.3.6 Սույն պայմանագիրը կնքելիս Ակումբի անդամը հաստատում է, որ չունի սպորտով զբաղվելու բժշկական հակացուցումներ և ամբողջությամբ ստանձնում է ինչպես իր, այնպես էլ իր անչափահաս այն երեխաների առողջության վիճակի համար պատասխանատվությունը, որոնք հաճախում են Ակումբ իր հետ: Ակումբը պատասխանատվություն չի կրում Ակումբի անդամի առողջության ցանկացած վատթարացման, վնասի, վնասվածքի համար, որոնք առաջացել են Ակումբում մարզումների հետևանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է անմիջապես Ակումբի ոչ իրավաչափ  գործողությունների հետևանքով:

    4.3.7 Հաճախորդն իրավունք չունի անցկացնել հրահանգավորումներ, պարապմունքներ, ինչպես նաև տալ խորհուրդներ մարզումների հարցով:

     

    4.4 Հաճախորդը իրավունք ունի

    4.4.1 Վաղաժամկետ միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը՝ պայմանագրի ենթադրյալ դադարման օրվանից առնվազն 30 օրացուցային օր առաջ այդ մասին գրավոր (նամակ, ֆաքս, էլ. փոստ) ծանուցելով մյուս կողմին: Սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում են փոխադարձ հաշվարկների ճշգրտում:

    4.4.2 Ակումբից պահանջել վերացնել կամ շտկել սույն պայմանագրով նախատեղված Ծառայության համար խանգարող տեխնիկական և այլ խնդիրների:

     

    5. Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը

    5.1 Հաճախորդի նախաձեռնությամբ, պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում, փոխադարձ հաշվարկ կատարելու համար հիմք է հանդիսանում սույն Պայմանագրի գործողության փաստացի ժամանակահատվածին համապատասխանող, 1 (մեկ) ամիս գործողության ժամկետով ակումբի անդամության տվյալ տեսակի սակագինը: Վերադարձման ենթակա գումարի հաշվարկման համար, ակումբային քարտի գործողության կասեցման ժամկետով ակումբային քարտի գործողությունը երկարաձգման ժամկետը «սառեցման» ժամանակ հաշվի չի առնվում։ Պայմանագիրը մինչև ակտիվացումը լուծելու դեպքում, Հաճախորդից պահվում է տվյալ տեսակի մեկամսյա փաթեթի գումար, որպես Հաճախորդին սպասարկելու և գրանցելու ծախսերի փոխհատուցում, բացառությամբ եթե պայմանագիրը լուծվում է ձեռքբերումից հետո տասնչորս օրվա ընթացքում, վճարումը հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում:

    5.2 Պայմանագիրը ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ լուծվել նաև Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համատեղ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով:

    5.3 Ապառիկ պայմաններով գնված փաթեթի դեպքում,հաճախորդի կողմից բանկի նկատմամբ պարատավորությունները չկատարելու արդյունքում ակումբը իրավունք ունի միակողմանի խզել պայմանագիրը հաճախորդի հետ:

    5.4 Պայմանագիրը լուծելու դեպքում Պայմանագրի լուծման օրվա դրությամբ Քարտը (անհատական էլեկտրոնային ապարանջան, (թևնոց)  չվերադարձնելու դիմաց Հաճախորդը Ակումբին վճարում է  Հաճախորդին տրամադրված մեկ Քարտի արժեքի (10.000 ՀՀ դրամ) չափով, յուրաքանչյուր չվերադարձված Քարտի համար: Սույն կետի պայմանը տարածվում է նաև Քարտը կորցնելու դեպքերի վրա,բացառությամբ այն դեպքերի,երբ հաճախորդը կորցնում է թևնոցը,և նոր թևնոցի համար վճարում է 10 000 ՀՀ դրամ,և 10 օրյա ժամկետում գտնում է թևնոցը,ընկերությունը ետ է վերադարձնում 10 000 ՀՀ դրամ գումարը:

     

    6. Վեճերի լուծման կարգը

    6.1 Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում, երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին:

    7. Ֆորս-մաժոր/անհաղթահարելի ուժի ազդեցություն

    7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխաչգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր տեղյակ պահելով մյուս կողմին:

    8. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանւթյուն

    8.1 www.mwc.am կայքում Պատվերը ձևակերպելու ժամանակ Գնորդը իր մասին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հայրանուն,անձնագրի սերիա և տրման ամսաթիվ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հաշվառման հասցե:

    8.2 Ակումբը օգտագործում է Հաճախորդից ստացված տեղեկատվությունը՝ Հաճախորդի հանդեպ ձեռք բերված իր պարտականությունները կարատելու համար:

    8.3 Ակումբը պարտավորվում է չհրապարակել Հաճախորդից ստացված տվյալները բացառությամբ սույն Պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Ակումբը կարող է նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են Ակումբի հետ պայմանագրի հիման վրա՝ Վաճառողի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար Հաճախորդը սույնով  տալիս է իր անվերապահ համաձայնությունը:

    8.4 Ընդունելով սույն օֆերտան՝ Գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունը առ այն, որ «Մուլտի Ուելնես» Կենտրոն ՍՊ ընկերությունը մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, հայրանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում, ինչպես նաև դրանք փոխանցել ենթագործակալներին՝ դրանց հետագայում վերամշակման համար, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահում ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում ծառայության որակը բարելավելուն ուղղված ուսումնասիրությունների իրականցման, մարկետինգային ծրագրերի իրագործման, վիճակագրական հարցումների, ինչպես նաև շուկայում իր ծառայությունների առաջխաղացման համար Հաճախորդի հետ կապի տարբեր միջոցներով ուղղակի կապ հաստատելով, ներառյալ փոստային հղում, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամարներ, ֆաքսի կապ, ինտերնետ ցանց, սակայն և չսահմանափակվելով դրանցով, Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը առ այն, որ «Մուլտի Ուելնես» Կենտրոն ՍՊ ընկերությունը և նրա ենթագործակալները մշակեն Հաճախորդի՝ իր անձնական տվյալները ավտոմատացված տվյալների բազայի միջոցով, ինչպես նաև այլ համակարգչային միջոցներով, որոնք մշակվել են  «Մուլտի Ուելնես» Կենտրոն ՍՊ ընկերությունը կողմից կամ վերջինիս հանձնարարության հիման վրա:

    Առաջարկվող ծառայություններ

    ՎԵՐԵՎ
    SCROLL