Ավելի քան 150 տարի աշխարհին հայտնի է ոտքերի խնամքի համար կոսմետիկ միջոցներ արտադրող Gehwol ընկերությունը, որը ոտքերի խնամքի միջոցների արտադրության առաջատար է հանդիսանում աշխարհում։
Շնորհիվ Gehwol միջոցների լայն տեսականու հնարավոր է դարձել յուրաքանչյուր հաճախորդի խնդիրների անհատական լուծումներ գտնել։ Gehwol միջոցները թույլ են տալիս բժշկական ուղղվածության բազմաթիվ խնդիրներ վերացնել, ինչպես նաև ամենօրյա անհրաժեշտ խնամք իրականացնել։
Gehwol ապարատային ոտնահարդարումը մեթոդաբանությամբ յուրահատուկ պրոցեդուրա է, քանի որ դրա ընթացքում ջուր չի օգտագործվում։ Դրա շնորհիվ բացառվում է վարակների և սնկային հիվանդությունների տարածման հնարվորությունը։ Այդ մեթոդաբանությամբ կոշտացած մաշկի հատվածների համար հատուկ փափկեցնող նյութեր են օգտագործվում, որոնց շնորհիվ այդ հատվածները առավել խնամքով են մշակվում, ինչպես նաև ներաճած եղունգների առավել հարմարավետ մշակում է տեղի ունենում։ Բոլոր հղկող գլխիկները միանգամյա օգտագորման են։
Gehwol ապարատային ոտնահարդարում՝ ճաքերի և կոշտուկների, ներաճած եղունգների մշակում, ինչպես նաև սնկային հիվանդությունների կանխարգելում։